16 - 18

Հոկտեմբեր

Երևան, Հայաստան

ՀՀ մուտքի վիզա

Այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները միակողմանիորեն ազատված են ՀՀ մուտքի արտոնագրի ձեռքբերման պահանջից

Այն երկրների  ցանկը, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը ունի առանց վիզայի մուտքի ռեժիմ` երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի հիման վրա:

Մնացած բոլոր պետությունների քաղաքացիները, անկախ անձնագրի տեսակից (դիվանագիտական, ծառայողական, համաքաղաքացիական կամ ճամփորդական փաստաթուղթ), ինչպես նաև ՄԱԿ-ի անցագիր (Laissez-Passer) կրողները, չեն ազատվում ՀՀ մուտքի վիզա ստանալու պահանջից: Վիզա ստանալու գործընթացը  հեշտ և հարմար դարձնելու նպատակով ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներ: ՀՀ մուտքի վիզա ստանալու համար դիմում-հարցաթերթիկը կարող եք բեռնել այստեղ:

Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:

Հրավեր

ՀՀ կառավարությունը սահմանել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա:

Վիզաների տեսակներ

Այցելության մուտքի վիզա` հարազատներին (ընկերներին) այցելելու կամ տեսակցելու,  զբոսաշրջության (hանգստի), ՀՀ կազմակերպվող մշակութային, մարզական, գիտական և այլ միջոցառումներին, խորհրդաժողովներին մասնակցելու, աշխատանքային գործունեություն կատարելու,  ՀՀ ներդրում կատարելու համար` մեկանգամյա մուտքի կամ մինչև մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար.

պաշտոնական մուտքի վիզա` պաշտոնական (ծառայողական) անձնագիր կրող անձանց համար`

դիվանագիտական մուտքի վիզա` դիվանագիտական անձնագիր կրող կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց համար`

տարանցիկ մուտքի վիզա` ՀՀ տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտով երթևեկողների համար մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` մինչև 3 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 4 օր երկարաձգելու հնարավորությամբ:

Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են ՀՀ-ում մինչև 120 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ, եթե օրենքով կամ ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

 

ՀՀ մուտքի վիզայի սակագները
Վիզայի տեսակը
Սակագին

USD

EUR

GBP

Այցելության, եզակի մուտքի, մինչև 21-օրյա ժամկետով

7

6

5

Այցելության, եզակի մուտքի, մինչև 120-օրյա ժամկետով

37

29

24

Այցելության, բազմակի մուտքի, մինչև 60-օրյա ժամկետով, վավերականությունը մինչև 6 ամիս

50

39

31

Այցելության, բազմակի մուտքի, մինչև 120-օրյա ժամկետով, վավերականությունը մինչև 1 տարի

99

77

63

Պաշտոնական

0

0

0

Դիվանագիտական

0

0

0

Տարանցիկ, եզակի մուտքի

25

19

16

Տարանցիկ, բազմակի մուտքի

45

35

28

Մինչև 18 տարեկան երեխաներ, բոլոր տեսակների վիզաների համար

0

0

0