Կոնֆերանս
«Շախմատը դպրոցներում»
Հոդվածը պատրաստվում է A4 ձևաչափի թղթի վրա` միակողմանի տպված: Ելույթը չպետք է գերազանցի 15-30 րոպեն՝ ներառյալ հարցադրումները: Լուսանցքները` վերևից, ներքևից և աջից, պետք է լինեն 20 մմ, իսկ ձախից` 30 մմ, տողերի եզրերը պետք է հավասարեցնել, տառատեսակը հայերենի համար` «Sylfaen», անգլերենի և ռուսերենի համար` «Times New Roman», տողերի միջև հեռավորությունը` 1.5, տեքստի տառաչափը` 12, միայն վերնագիրը` 14 տառաչափով: Տեքստում չպետք է լինեն տողադարձեր և կրկնակի միջակայքեր:
Հոդվածները ընդունվում են հայերենով, ռուսերենով և անգլերենով:
Սկզբում տրվում է հոդվածի վերնագիրը` գլխատառ/UPPER CASE/, հաստ/Bold/, այնուհետև` հեղինակի անունը և ազգանունը /ամբողջությամբ/, երկիրը, քաղաքը, կազմակերպության անվանումը, զբաղեցրած պաշտոնը/կոչումը/գիտական աստիճանը՝ հաստ/Bold/ և միայն առաջին տառը մեծատառ/lower case/: Դրանից հետո բաց է թողնվում 1 տող և տրվում է հիմնական տեքստը: Ընդգծումների համար պետք է կիրառել շեղատառերը և մգեցված տառերը: Տեքստում հղումը պետք է կատարել հետևյալ սկզունքով [Օրինակ՝ 1, էջ 26], որը պետք է արտացոլվի գրականության ցանկում: Տեքստից հետո տրվում է գրականության ցանկը, այնուհետև՝ ամփոփումը:
Ներկայացվող հոդվածին պետք է կցել նաև լրացված գրանցման ձևը: Գրանցման ձևի և հոդվածի ֆայլերը խնդրում ենք անվանակոչել հետևյալ սկզբունքով.
• գրանցման ձևը` անուն-ազգանուն-registration, օրինակ` "Arsen-Karapetyan-registration",
• հոդվածի ֆայլը` անուն-ազգանուն-article, օրինակ` "Arsen-Karapetyan-article".
Զեկուցման նյութերը պետք է ուղարկել csa@chessacademy.am էլեկտրոնային հասցեին, մինչև 2014թ. սեպտեմբերի 20-ը:
Ստացված հոդվածները կուսումնասիրվեն գիտական խորհրդի կողմից: Արդյունքների մասին հեղինակները կտեղեկացվեն մինչև ս/թ. սեպտեմբերի 27-ը: Հավանության արժանացած հոդվածների հեղինակների բոլոր ծախսերը (թռիչք, սնունդ և հյուրանոց) կհոգան գիտաժողովի կազմակերպիչները: Կազմակերպիչները յուրաքանչյուր ֆեդերացիայից մեկ ներկայացուցչի կհուրընկալեն առանց մուտքավճարի, իսկ պատվիրակության մյուս բոլոր անդամները պետք է վճարեն € 50 մուտքավճար: