Կոնֆերանս
«Շախմատը դպրոցներում»
1. Կրտսեր դպրոցականների հոգեֆիզիոլոգիական ոլորտի առանձնահատկություններ
Այս ուղղությունը ներառում է.
ա)երեխայի զգայաշարժողական հակազդումների գնահատումն (ըստ ուշադրության գնահատում)
բ) շարժվող օբյեկտին հետևելը և համապատասխան հակազդումները
գ)ուշադրության փոխանցման պարբերականությունը միաժամանակ գործող 2 ազդակների ներգործությամբ
2. Կրտսեր դպրոցականների իմացական ոլորտի առանձնահատկություններ
Այս ուղղությունը ներառում է.
ա) ընդհանուր ընդունակությունների ինտեգրատիվ ցուցանիշը
բ) պատկերային մտածողության դրսևորումների առկայությունը
Ուսումնասիրության ընթացիկ արդյունքներ
2-4 դասարանի սովորողների հետազոտական տվյալները առանձին - առանձին ստանալով կազմավորված երեք խմբի համեմատման արդյունքում պատկերացում ենք կազմում յուրաքանչյուր խմբի հոգեֆիզիոլոգիական և կոգնիտիվ ինտեգրատիվ ցուցանիշների մասին: Միաժամանակ 4-րդ դասարանում իրականացնելով Շախմատ ուսումնական առարկա ուսումնասիրող և չուսումնասիրող սովորողների հոգեֆիզոլոգիական և իմացական ցուցանիշների համեմատական վերլուծություն` բացահայտվում է Շախմատ ուսումնական առարկայի արդյունավետությունը հոգեֆիզիոլոգիական և իմացական բարձր ցուցանիշների առկայության պարագայում: