Կոնֆերանս
«Շախմատը դպրոցներում»
2014 թվականի հոկտեմբերի 16-18-ը ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ), ինչպես նաև Հայաստանի շախմատային ֆեդերացիան և Հայաստանի շախմատի ակադեմիան՝ Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ, կազմակերպում են «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: Ռուսերենը հնարավոր է ռուսալեզու զեկույցների մեծ քանակի դեպքում:
Գիտաժողովի շրջանակներում կկազմակերպվեն քննարկումներ հետևյալ թեմաներով՝
•«Շախմատը դպրոցներում» ծրագրի նախապատրաստական աշխատանքներ
•«Շախմատը դպրոցներում» ծրագրի կազմակերպչական աշխատանքներ
• Շախմատի մեթոդական ուղղություններ
• Գիտական հետազոտություններ ՀՀ դպրոցներում
• Շախմատի ուսումնահետազոտական լաբորատորիա
• Սոցիոլոգիական հետազոտություններ ՀՀ դպրոցներում
• Շախմատի ուսուցիչների պատրատում և վերապատրաստում
• Երեխաների անհատական և դպրոցների միջև հեռահար ուսուցում
• Ուսուցիչների հեռահար պատրաստում
2011 թվականի սեպտեմբեր ամսից շախմատը մուտք է գործել ՀՀ հանրակրթական դպրոցներ՝ որպես պարտադիր առարկա: Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որ ձեռնամուխ եղավ այս ծրագրի իրականացմանը: Այս երեք տարիների ընթացքում տվյալ ծրագրի շուրջ կատարվել է հսկայածավալ աշխատանք, այդ թվում կազմվել են հոգեբանների և սոցիոլոգների խմբեր, որոնք անցկացնում են գիտական հետազոտություններ մի քանի փուլերով՝ պարզելու շախմատի դասավանդման արդյունավետությունը և շախմատ առարկայի ազդեցությունը երեխաների տրամաբանության, ստեղծագործական մտածողության, ինտելեկտի և այլ հատկանիշների զարգացման վրա: Ուստի, այս գիտաժողովը մասնկիցների և բոլոր ներկաների համար փորձի փոխանակման հիանալի առիթ կլինի, ինչը կխթանի շախմատի հետագա զարգացմանը և նրա դերի ու կարևորության բարձրացմանը կրթական համակարգում:
Գիտաժողովի ընթացքում կկազմակերպվեն նաև քննարկումներ տարբեր թեմատիկ ուղղություններով՝ կազմակերպչական, մեթոդական, հոգեբանական, սոցիոլոգիական:
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 13,
16(ժամանում)-18 հոկտեմբերի, 2014թ.